Թույլ մի՛ տվեք, որ ձեզ «մի վեդրո» էժան բենզինի դիմաց վերածեն ամոթից, խղճից և հիշողությունից զուրկ կենդանիների․ Արման Աբովյան


Քաղաքականություն


Մարդուն կենդանուց տարբերում են միայն ամոթի զգացումն ու կարեկցանքը (էմպատիան)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ 

 

«Եվ մինչ հայկական իշխանությունը հաղթական տոնով զեկուցում է իբր «հաստատված խաղաղության» մասին ու առավոտից երեկո խանդավառ աղմուկ է բարձրացնում այն կապակցությամբ, որ Ադրբեջանը մեզ թույլ է տվել իրենցից բենզին գնել, հարկ է հիշեցնել, որ հենց այս օրերին՝ 1990 թվականին, նույն այդ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր ու կոտորած։

 

Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Թուրքերի ու ադրբեջանցիների համար հայերի սպանությունը միշտ եղել է «ազգային» ինքնարտահայտման ամենասիրելի ձևերից մեկը։

 

Խնդիրն այն է, որ թե՛ ադրբեջանական ժողովուրդը, թե՛ նրա ղեկավարությունը ՀՊԱՐՏԱՆՈՒՄ են այն փաստով, որ սպանել են հայերի։

 

Ուստի հիշե՛ք դա և թույլ մի՛ տվեք, որ ձեզ «մի վեդրո» էժան բենզինի դիմաց վերածեն ամոթից, խղճից և հիշողությունից զուրկ կենդանիների։


Leave a Comment