Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով Ագարակի սահմանային վերահսկողության բաժանմունքի ծառայողների հետ, սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Մեղրիի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 49-ամյա մի տղամարդու:
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, նա 2024 թվականի դեկտեմբերի 1-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության, խարդախության, փաստաթղթեր կեղծելու և կաշառքի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
497 դիտում