«Հայաստանի համար սա լուրջ ռիսկ է»․ Արման Բաբաջանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ իր ամբողջ առևտրի վրա կարող է ենթարկվել 25% մաքսատուրքի։
     Հայաստանի համար սա լուրջ ռիսկ է, որովհետև Իրանից մենք բերում ենք տնտեսության «հիմքային» ապրանքներ՝ վառելիք, էներգետիկ բաղադրիչներ, երկաթ-պողպատ ու արդյունաբերական հումք, որոնք նստած են ամեն ինչի ինքնարժեքի մեջ։
     Եթե այս շղթան թանկանա կամ բարդանա՝ թանկանում է շինարարությունը, տեղափոխումը, ու վերջում՝ ապրանքի գները։
     Բանկերը նույնպես խստացնում են՝ փոխանցումները ձգձգվում են, վարկերը թանկանում, բիզնեսի շրջանառությունը սեղմվում։
     Պետք է արագ հասկանալ՝ որտեղ է ռիսկը, բանկերի հետ պայմանավորվել պարզ կանոնների շուրջ, և ԱՄՆ-ի հետ սկսել կոնկրետ բանակցություն՝ կենսական ներմուծումների համար հնարավոր բացառության մասին, որ անորոշությունը չդառնա գների աճ ու տնտեսական ակտիվության անկում»։

Leave a Comment