«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի պետությանը 1.6 մլն դոլարին համարժեք վնասը

«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի պետությանը 1.6 մլն դոլարին համարժեք վնասը

13 հունվարի 2026 – 17:02 AMT

PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի։

Դատարանի վճռի ուժի մեջ մտնելուց հետո Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1,600,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ մոտ 612,000,000 դրամ։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի՝ մոտ 612,000,000 դրամ շուկայական արժեքով ոռոգման ճնշումային խողովակաշարն ապամոնտաժելու հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով:

Leave a Comment