ԱՄՆ իշխանությունները քննարկել են Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ծրագրերը

https://arm.sputniknews.ru/20260111/amn-ishkhanutjunnery-qnnarkel-en-iranin-hnaravvor-harvatsner-hascnelu-tsragrery-97640672.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65252627_341:0:3072:2048_1920x0_80_0_0_672d16a2eb63fce4abfdaefe13ef605b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն

իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Վաշինգտոնում ընթացող քննարկումները համընկել են Իրանի ներսում իրավիճակի կտրուկ սրման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները քննարկել են Իրանին հարվածներ հասցնելու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հնարավոր թիրախների ցանկը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տանը և համապատասխան գերատեսչություններում նախնական խորհրդակցություններ են կայացել ուժային ներգործության սցենարների վերաբերյալ՝ «անհրաժեշտության դեպքում»։ Մասնավորապես, դիտարկվել է Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին լայնամասշտաբ ավիահարվածների շարք հասցնելու տարբերակը։ Դրա հետ մեկտեղ աղբյուրները ընդգծում են, որ այս քննարկումները ստանդարտ ռազմական պլանավորման բնույթի են։ Իրական գործողության նախապատրաստման նշաններ՝ զորքերի կամ տեխնիկայի տեղաշարժ, չեն արձանագրվել, իսկ ԱՄՆ-ում հնարավոր հարվածների հարցում դեռևս միասնական դիրքորոշում չկա։

Վաշինգտոնում ընթացող քննարկումները համընկել են Իրանի ներսում իրավիճակի կտրուկ սրման հետ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին նախազգուշացրել էր «լուրջ հետևանքների» մասին՝ ցուցարարների զոհվելու դեպքում, և հայտարարել էր Իրանի ժողովրդին «օգնելու» ԱՄՆ-ի պատրաստակամության մասին։

Այս ֆոնին Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, հանդես է եկել հերթական ուղերձով՝ կոչ անելով համընդհանուր գործադուլ սկսել և նախապատրաստվել ռազմավարական նշանակություն ունեցող փողոցների ու օբյեկտների զավթմանը։ Ավելի վաղ նա արդեն դիմել էր Թրամփին՝ միջամտելու կոչով։

Հունվարի 8-ից Իրանում բողոքի ակտիվությունը նկատելիորեն ուժգնացել է, հենց այդ օրը երկրում անջատվել է ինտերնետը։

Զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են 2025 թվականի դեկտեմբերի վերջից։ Առիթը իրանական ռիալի կտրուկ արժեզրկումն է և գների աճը։ Մի շարք քաղաքներում ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել գործող քաղաքական համակարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաղորդվել է զոհերի և վիրավորների մասին ինչպես ուժայինների, այնպես էլ խռովությունների մասնակիցների շրջանում։ Ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ֆարզինը, նրան փոխարինել է Աբդոլնասեր Հեմմատին։

Իրանը բարձր գնաճի շրջան է ապրում. ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ տարեկան ցուցանիշը մոտեցել է 39%-ի։ Ազգային արժույթը շեշտակի թուլացել է. եթե մինչև 2018 թվականը դոլարն ազատ շուկայում արժեր մոտ 50 հազար ռիալ, ապա հիմա դրա փոխարժեքը գերազանցում է 1,4 միլիոնը։

Leave a Comment