«Հոգնած քաղցկեղի հետ ծանր պայքարից ՝ հեռացավ դեպի հավերժ խաղաղ»․ Արաքսյա Մելիքյանի հուզիչ հրապարակումը


Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը արհեստական բանականության միջոցով գեներացրել է իրենց ընտանեկան արխիվային լուսանկարները ու գրառում կատարել մայրիկի մահվան մասին։

«Առաջին անգամ,երբ նայեցի ai -ով սարքած էս ֆոտոները ,ցնցվեցի՝ անկենդան ֆոտոները կյանք բերեցին մեզ ու նաեւ երկնային աշխարհից մորս…անկեղծ ասած եւ անզուսպ կարոտ եւ վախ զգացի ՝ինչու՞— չէ որ կոնկրետ իմ գիտակցությունը քարացել եւ վարժվել էր թղթե պատկեր տեսնելուն եւ ոչ թե շարժում ՝«կյանք»…մի խոսքով …ժամանակն ու նորարարությունները անում են բաներ,որոնց մեր ( կոնկրետ իմ ) գիտակցությունը դեռ պատրաստ չէ…
Ամեն դեպքում …հիշելը ապրողների բնական պահանջն է ու 32 տարի առաջ այս օրը մամաս հոգնած քաղցկեղի հետ ծանր պայքարից ՝ հեռացավ դեպի հավերժ խաղաղ ու անցավ աշխարհ։
Հ.գ…Սիրե՛ք,շատ սիրեք ձեր մայրերին -գրկեք ՝ամուր~…պաչպչեք տաք ու սիրառատ ,ներողամիտ եղեք ու համբերող։
Ինձ նայեք ու հիշեք ,որ դուք ունեք հնարավորություն էս կյանքում դեռ «երեխա լինելու» ՝պահպանե՛ք ձեր մայրերին»,- նշել է Արաքսյան։

Leave a Comment