Փաշինյանը Մասիսում պատարագի է մասնակցում թեմի ազատված առաջնորդի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է պատարագի, պատարագին մասնակցում է նաև Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որին երեկ՝ հունվարի 10-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսը ազատեց Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Կանոնական դաշտ վերադառնալու մի քանի հորդորներից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատեց թեմի առաջնորդի պաշտոնից: Մայր Աթոռի հաղորդագրությունում նշված էր, որ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»: Մայր Աթոռի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց․ «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ […]

Leave a Comment