Հունվարի 12-ին սպասվում է ձյուն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց

Հանրապետության տարածքում հունվարի 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հունվարի 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Երևան քաղաքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Leave a Comment