
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ մարդիկ են եղել, որ առաքինություն ու քաջություն են ունեցել գիտակցել իրենց պարտության պատճառները և վերացնել դրանք:
Մեծամասնությունը, լսելով ներքին ձայնը (իրականում՝ թշնամուն), ջանք չի խնայում արդարացնել իր պարտությունը, իր փոքրությունը, իր անկարողությունը՝ օգտվելով սենտիմենտալ իմաստասիրականից մինչև կրոնական ու հոգևոր իմաստասիրական սփոփանքներից:
Արդյունքում ստեղծում է իր ուրույն, իրականում՝ ստրկամտության բարոյականությունը՝ իր բառապաշարով և աղանդավորներով:
Սրանք են ամենից վտանգավոր մարդիկ, որովհետև նրանք ոչնչի առջև կանգ չեն առնում՝ սեփական վախն ու անպատվությունը կոծկելու նպատակով այդ ստրկական բարոյականությունը տարածելու, իրենց տեսակը վերաարտադրելու և այդկերպ սեփական ամոթն ու խարանն արդարացնելու, իսկ եթե ստացվի, ապա՝ մոռանալու ուղղությամբ:
Ձախողելուց հետո նրանք արդեն փոձելու են արդարացնել արդարանալու իրենց ջանքերը…»։