Չեղարկվել են Երևանի և Թեհրանի միջև հունվարի 10-ին նախատեսված չվերթները – Armenia Today

Չեղարկվել են Երևանի և Թեհրանի միջև հունվարի 10-ին նախատեսված չվերթները, տեղեկանում ենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։

Օդանավակայանի տվյալներով՝ չեղարկվել են համապատասխանաբար ժամը 18:15-ին և 17:15-ին նախատեսված Երևանից Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները։

Չվերթների չեղարկման պատճառը չի նշվում։ Սակայն, օդանավակայանի չվացուցակի համաձայն, հունվարի 11-ին նախատեսված Թեհրանից դեպի Երևան և հետադարձ չվերթները շարունակում են ուժի մեջ մնալ։

Հունվարի 9-ին Թուրքիայի և ԱՄԷ-ի ավիաընկերությունները չեղարկել էին դեպի Իրան չվերթները՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։

Leave a Comment