ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Մի խումբ քահանաներ իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։
Ստորև ներկայացնում ենք նրանց հայտարարությունները․
«Ես՝ Տեր Մխիթար աբեղա Եփրեմյանս, հաստատ մնալով Քրիստոսահիմն Իջման Սուրբ Սեղանի առջև կատարած իմ ուխտի մեջ, անվերապահ հավատարմությունս ու որդիական խոնարհությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Միաբանությանս, Եկեղեցուս ազգընտիր և օծյալ գահակալին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Միևնույն ժամանակ դատապարտում եմ մեր Ազգի և Եկեղեցու պառակտմանն ուղղված թշնամահաճո և չարաշունչ նախաձեռնությունը»։
«Ես՝ Տեր Զորայր քահանա Կարապետյանս, իմ որդիական հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու կործանարար գործընթացին»։
«Ես` Ռոման սարկավագ Փանիկյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:
_00_ՄԱ