Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտին և հայտնվել դաշտում․ վիրավոր կա

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 14։00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Աբովյան–Ջրվեժ ճանապարհին ընթանալիս՝ Արտաշատի խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտերին ու քարերին և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Leave a Comment