ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է հարցին, թե արդյոք նա պլանավորում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գերի վերցնելու գործողություն իրականացնել։
«Չեմ կարծում, որ դա անհրաժեշտ կլինի։ Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ, բայց շատ հիասթափված եմ», – պատասխանել է Թրամփը։
Թրամփը հավելել է, որ ինքը լուծել է ութ պատերազմ և կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելը հեշտ կլինի։
«Կարծում եմ՝ մենք ի վերջո կլուծենք սա։ Ափսոս, որ չկարողացանք դա անել ավելի շուտ», – ասել է նա։