Միացյալ Նահանգները կրկին աջակցություն է հայտնել Իրանի ցուցարարներին


Վաշինգտոնն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին՝ Իսլամական Հանրապետությունում ընթացող ցույցերի ֆոնին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իրանական որոշ քաղաքներ անցել են ցուցարարների վերահսկողության տակ: Նա նախազգուշացրել է՝ եթե ուժայինները սպանեն իրանցի ցուցարարներին, Միացյալ Նահանգները ցավոտ հարված կհասցնի Իսլամական Հանրապետությանը:


Իրանում բողոքի ակցիաները չեն դադարում արդեն մոտ երկու շաբաթ: Ի սկզբանե ցույցերը բռնկվել էին ազգային արժույթի անկման և գնաճի պատճառով, սակայն այժմ ստացել են նաև հակակառավարական բնույթ:


Ամբողջ երկրում հեռախոսային և ինտերնետ կապը սահմանափակվել է։ Հաղորդվում է, որ ցույցերի ընթացքում զոհերի թիվն արդեն հատել է 60-ը, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և իրավապահներ: Ձերբակալվածների թիվը գերազանցում է 2000-ը: Թեհրանը մեղադրել է Իսրայելին և Միացյալ Նահանգներին երկրում անկարգություններ հրահրելու համար:

Դիտումների քանակ1

Leave a Comment