10 հունվարի 2026 – 10:30 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի տարածքում հունվարի 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 10-ին լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևանում ևս հունվարի 10-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:Մայրաքաղաքում հունվարի 10-ի ցերեկը կլինի +3…+5 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0…-2 աստիճան։
Եղանակային բարդ պայմանների պատճառով ՀՀ տարածքում տարածքում կան փակ ճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները:
Ապարանի տարածաշրջանի ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Վարդենյաց, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները (բուք)փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (Ջերմուկի խաչմերուկից) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի, Գեղաքունիքի և Կոտայքի մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Ջերմուկի, Ելփինի, Աշոցքի (բուք), Ախուրյանի և Գյումրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։