Իրանում զինված բախումներին ներգրավվածները ցանկանում են քաղաքացիական հակամարտություն հրահրել, որը կարող է հանգեցնել արտաքին միջամտության, հայտարարել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք քաղաքացիական պատերազմ են փնտրում՝ արտաքին ներխուժման համար պայմաններ ստեղծելու համար։ Ահաբեկիչներն ու խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի», – վստահեցրել է Լարիջանին։
Բողոքի ցույցերն սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումից և գների աճից հետո: Հունվարի 8-ին Իրանում գրանցվել էր ինտերնետի համապետական անջատում:
