ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամասում ծանոթացել է ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ըստ հաղորդագրության՝ նա անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկել են նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր:
Մեկ այլ զորամասում Պապիկյանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի հետ ծանոթացել է իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին:
