Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է որոշ քահանաների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միանալը։
Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ Եկեղեցու բարենորոգման իր նախաձեռնությանը միացել է 13 քահանա։ Նա ողջունել է քահանաների «խիզախ» որոշումը և պատրաստակամություն հայտնել հանդիպեմ նրանց հետ։
Տեր Ասողիկը շեշտել է, որ Հայոց Եկեղեցին զորեղ է և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի՝ ինչպես անցյալի բոլոր փորձությունները:
Նա բնական է համարել «ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ նույնատիպ մի քանի քահանաների» ի հայտ գալը։
Էջմիածնի միաբանը նաև նշել է, որ բոլոր «այս աստվածուրաց և հակաեկեղեցական՝ գայթակղեցնող գործողություններն ու անձերը, որոնք այլևս աստվածային պատժի ներքո են, արժանանալու են նաև մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին»:
