«Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը 2025 թվականն ամփոփել են եկամտաբերության բարձր ցուցանիշներով։ Համակարգի ամենաեկամտաբեր ֆոնդը 3 տարի անընդմեջ շարունակում է մնալ CQBAL-ը, որի տարեկան աճը կազմել է 13,8%։
Բարձր արդյունավետություն են ցուցաբերել նաև ընկերության կողմից կառավարվող մյուս երկու ֆոնդերը։ Մասնավորապես, CQCON ֆոնդի եկամտաբերությունը կազմել է 12,8%, իսկ CQFIX ֆոնդը տարին եզրափակել է 10,8% ցուցանիշով։
Ֆոնդերի կառավարիչը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ներդրում պարունակում է ռիսկեր և նախկին ցուցանիշները չեն նշանակում, որ դրանք նույնությամբ շարունակվելու են ապագայում։