1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրում բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 44 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 11 դեպք՝ խարդախության,
  • 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, փաստաթուղթ կեղծելու,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 2-ական դեպք՝ բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել է մարդու առևանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության, խարդախության։
  • Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
  • Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment