https://arm.sputniknews.ru/20260109/amanvorin-aveli-shat-mardik-en-hvosanqazrkvel-qan-nerkajacnum-e-ishkhanutjuny-ghazinjan-97600605.html
Ամանորին ավելի շատ բաժանորդ է հոսանքազրկվել, քան ներկայացնում է իշխանությունը. Ղազինյան
Ամանորին ավելի շատ բաժանորդ է հոսանքազրկվել, քան ներկայացնում է իշխանությունը. Ղազինյան
Sputnik Արմենիա
Դավիթ Ղազինյանը դժվարացավ ասել` իրավական գործընթաց կսկսե՞ն արդյոք Փաշինյանի հայտարարության հետ կապված` նշելով, որ այս պահին այդ հարցը քննարկվում է։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T13:11+0400
2026-01-09T13:11+0400
2026-01-09T15:00+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
էլեկտրաէներգիա
սակագին
հոսանքազրկում
դավիթ ղազինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97599495_0:0:1200:675_1920x0_80_0_0_016bc668047e411b5102894126db3e43.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կառավարման ներքո էր, ոչ ոք գործող իշխանություններին չէր մեղադրում, ընդհակառակը` իշխանությունն է «տակից» գեներացրել բողոքներ ընդդեմ ՀԷՑ–ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԷՑ–ից բողոքներ շատ են եղել, և ընկերությունն անխտիր բոլոր քաղաքացիներից գողություն է արել։Արդյոք իրավական գործընթաց կսկսե՞ն Փաշինյանի այս հայտարարության հետ կապված, Ղազինյանը դժվարացավ ասել` նշելով, որ այս պահին այդ հարցը քննարկվում է, սակայն իր համար դատական հայցից ավելի կարևոր է այն, որ մարդիկ ճշմարտությունն իմանան։Ղազինյանն անդրադարձավ նաև Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե 2024 թ. Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 հազար բաժանորդ, իսկ 2025 թվականին՝ 9000` գրեթե 4 անգամ պակաս։Նա ներկայացրեց իրենց ունեցած տվյալները, ըստ որոնց` 2025թ–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ 125 վթար է եղել, 117 021 բաժանորդ է հոսանքազրկվել։ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենն անդրադարձավ նաև ՀԾԿՀ–ի` 2025 թ–ի տարեվերջին կայացրած որոշմանը, որով անփոփոխ մնաց սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը։Նա հիշեցրեց, որ գազի գնի` դոլար–դրամ փոխարժեքի տարբերության արդյունքում առաջացած 20 մլրդ դրամը կա՛մ պետք է ուղղվեր համակարգի հիմանանորոգման աշխատանքներին, կա՛մ իջեցվեր գազի սակագինը, սակայն մինչ օրս այդ գումարն ուղղվել է էլեկտրաէներգիայի սակագնի` ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի զսպելու համար։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97599495_163:0:1063:675_1920x0_80_0_0_b44aee7aeddc776d89df4cd26f3fb87f.jpg.webp
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա, սակագին, հոսանքազրկում, դավիթ ղազինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա, սակագին, հոսանքազրկում, դավիթ ղազինյան
Դավիթ Ղազինյանը դժվարացավ ասել` իրավական գործընթաց կսկսե՞ն արդյոք Փաշինյանի հայտարարության հետ կապված` նշելով, որ այս պահին այդ հարցը քննարկվում է։
«Մարազմ է ուղղակի դրան անդրադառնալը»,– հայտարարեց նա` հիշեցնելով, որ ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը պարբերաբար հայտարարում էր, թե կան բազմաթիվ վարույթներ, սակայն մինչ օրս որևէ նորություն այդ մասով չկա։
Արդյոք իրավական գործընթաց կսկսե՞ն Փաշինյանի այս հայտարարության հետ կապված, Ղազինյանը դժվարացավ ասել` նշելով, որ այս պահին այդ հարցը քննարկվում է, սակայն իր համար դատական հայցից ավելի կարևոր է այն, որ մարդիկ ճշմարտությունն իմանան։
Նա ներկայացրեց իրենց ունեցած տվյալները, ըստ որոնց` 2025թ–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ 125 վթար է եղել, 117 021 բաժանորդ է հոսանքազրկվել։
«Երևան ՋԷԿ–ի և ԲԷՑ–ի ֆինանսական, վարկային պարտավորությունները, որոնք այս տարի պետք է փակեին, էլի հետաձգվել են։ Այս դեպքում պետությունը կա՛մ պետք է սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավորությունները փակվեն, կա՛մ էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա, այլ տարբերակ չկա»,– ընդգծեց Ղազինյանը։
Նա հիշեցրեց, որ գազի գնի` դոլար–դրամ փոխարժեքի տարբերության արդյունքում առաջացած 20 մլրդ դրամը կա՛մ պետք է ուղղվեր համակարգի հիմանանորոգման աշխատանքներին, կա՛մ իջեցվեր գազի սակագինը, սակայն մինչ օրս այդ գումարն ուղղվել է էլեկտրաէներգիայի սակագնի` ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի զսպելու համար։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։