Փեզեշկիանը կոչ է արել ուժայիններին պահպանել առավելագույն զսպվածություն ·

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կոչ է արել ուժային համակարգի աշխատակիցներին պահպանել առավելագույն զսպվածություն՝ բողոքի ակցիաների մասնակիցների հանդեպ։

Հիշեցնենք, որ արդեն 10 օր է, ինչ Իսլամական Հանրապետությունում բողոքի ակցիաներ են ընթանում։ Այս մասին հայտնում է Al-Araby-ն։ «Անհրաժեշտ է խուսափել ցանկացած հարկադրանքից եւ բռնի գործողությունից,- ասված է նախագահ Փեզեշկիանի հայտարարությունում։

Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ մնալ երկխոսության տիրույթում, պահպանել խաղաղ հաղորդակցություն եւ ականջալուր լինել իրանցի ժողովրդի պահանջներին»։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին խոշոր ցույցեր են եղել Մեշխեդում, Թավրիզում եւ մայրաքաղաք Թեհրանում։

Leave a Comment