Իրանի ԱԳՆ ղեկավարը բացառել է ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հարձակման հավանականությունը

https://arm.sputniknews.ru/20260109/irani-agn-ghekavary-bacarel-e-amn-i-kam-israjeli-kvoghmic-hardzakman-havanakanutjuny-97616493.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96961871_80:0:2811:2048_1920x0_80_0_0_f59701e6d7ab98ad80c47ba5d2d93f11.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, բողոքի ակցիա, իսրայել

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, բողոքի ակցիա, իսրայել

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ սպառնացել է Իրանին հզոր հարված հասցնել անկարգությունների ժամանակ ցուցարարների զոհվելու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բացառում է Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա կրկնակի հարձակման հավանականությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մի քանի անգամ սպառնացել է Իրանին հզոր հարված հասցնել անկարգությունների ժամանակ ցուցարարների զոհվելու դեպքում։

«Ես բացառում եմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից կրկնակի հարձակման հավանականությունը։ Նոր հարձակման դեպքում նրանք հերթական պարտությունը կկրեն»,-ասել է Արաղչին։

Բացի այդ, Արաղչին, ինչպես և հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն են կանգնած հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման հետևում։

Իսրայելը 2025 թվականի հունիսի 13-ի գիշերը Իրանի դեմ գործողություն էր սկսել՝ վերջինիս մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի հարձակումների թիրախ էին դարձել ատոմային օբյեկտները, գեներալները, անվանի միջուկային ֆիզիկոսները և ավիաբազաները։

Իրանը հերքել էր մեղադրանքները՝ պատասխանելով սեփական գրոհներով։ Կողմերը 12 օր շարունակ հարվածներ էին փոխանակում, որոնց միացել էր նաև ԱՄՆ-ն՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա հարձակում իրականացնելով ԻԻՀ միջուկային օբյեկտների վրա։ Դրանից հետո Իսլամական Հանրապետությունը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ հասցրեց ԱՄՆ–ի` Կատարում գտնվող Էլ Ուդեյդ բազային՝ հայտարարելով, որ իրանական կողմը հետագա էսկալացիայի գնալու մտադրություն չունի։

Հարվածներից հետո Իրանը հայտնել էր, որ մտադիր է վերականգնել թիրախավորված օբյեկտները և շարունակել միջուկային ոլորտի զարգացումը, այդ թվում՝ երկրում նոր ատոմակայանների կառուցման միջոցով։

Leave a Comment