«Ուրարտուն» ու «Փյունիկը» կմեկնեն ԱՄԷ

Երևանի «Ուրարտուն» ու «Փյունիկը» ձմեռային հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում են ակումբների մամուլի ծառայությունները։

«Փյունիկն» ԱՄԷ-ում կմարզվի հունվարի 18-ից փետրվարի 19-ը, իսկ «Ուրարտուն»՝ հունվարի 26-ից փետրվարի 13-ը։

Հավաքի ընթացքում թիմերը կանցկացնեն նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակիցների մասին տեղեկություն կլինի ավելի ուշ։

Հայաստանի առաջնության առաջին հատվածից հետո «Ուրարտուն» ու «Փյունիկը» բաժանում են 2-3-րդ տեղերը և 5-ական միավոր են զիջում առաջատար «Արարատ-Արմենիային»։

Leave a Comment