9 հունվարի 2026 – 17:00 AMT
PanARMENIAN.Net – Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
- Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
- Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,-ասվում է հրամանագրում:
Կարեն Շաքարյանը քննադատությունների թիրախում էր հայտնվել՝ հունվարի 6-ին մասնակցելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին։