«Ինչ վերաբերում է կառավարչի աշխատավարձին, երբ ասում ես՝ «գնում եմ հանուն Հայաստանի Հանրապետության ինչ-որ բան անելու», շատ դժվար է մարդկանց բացատրել, որ 7-8 անգամ ավել աշխատավարձ ստանալով գնում ես հանուն Հայաստանի Հանրապետության ինչ-որ բան անելու: Հիմա՝ ինչ՞nւ չի հրաժարվել այդ աշխատավարձից, չեմ կարող ասել: Թիվն էլ հայտարարվել է՝ 5 200 000 դրամ»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձին։
Մանրամասն՝ տեսանյութում։