Կենսաթոշակառուների համար ի՞նչ տարբերություն, թե ինչպես է բարձրացվում կենսաթոշակը։ Այսպես է պատասխանել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այն հարցին, թե արդյոք կլինի կենսաթոշակների ուղիղ իմաստով բարձրացում։
«Եթե նպատակը քաղաքացիների համար ավելի շատ գումար ստանալն է, ի՞նչ տարբերություն, թե ինչպես է դա բարձրացվում, երբ ես ներկայացնում եմ մեխանիզմ, թե որքանով է դա ձեռնտու թե՛ շահառուի, թե՛ պետության համար։ Մենք այս ծրագրի վրա միլիարդավոր դրամներ ենք ծախսում, և այս տարի տասնյակ միլիարդավոր դրամների հետվճար ենք տվել, ինչը նույնպես բարձրացում է։ Հիմա բարձրացումը կատարվում է այս նորարարական գործիքով, թե պարզապես բազմապատկված նորարարական ինչ-որ ֆորմուլայով, որով հաշվարկվում է կենսաթոշակը, կենսաթոշակառուի համար ի՞նչ տարբերություն, մանավանդ երբ մեր երկրում ամեն ինչ դարձնում ենք անկանխիկ»,– ասել է Թորոսյանը։