Տեսանյութ. Ցուցարարները հրկիզել են Թեհրանի Հաֆթ-Հոզ թաղամասում գտնվող կառավարական շենքը

Թեհրանում ցուցարարներն այրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շենքը, հայտնում են իրանական տելեգրամյան ալիքները:

Երեկ Իրանի Ֆարդիս քաղաքում բախումներ են տեղի ունեցել բողոքի ցուցարարների և ԻՀՊԿ ուժերի ու անվտանգության ուժերի միջամտության ժամանակ։ Կան զոհեր և վիրավորներ։ Tasnim-ի տվյալներով՝ ցուցարարները ծեծելով սպանել են ԻՀՊԿ-ի սպային:

Զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է։

Ցուցարարները հրկիզել են Թեհրանի Հաֆթ-Հոզ թաղամասում գտնվող կառավարական շենքը։

Իսրայելի կառավարության խնդրանքով Իլոն Մասկը ակտիվացրել է իր Starlink ինտերնետային ցանցն Իրանում։

Իրանում ինտերնետի անջատումից հետո Իլոն Մասկը, առանց որևէ պաշտոնական հայտարարության, անվճար տրամադրել է Starlink ցանցը անկարգությունների մասնակիցներին, և Իրանում նրանց առաջնորդները տեղեկացվել են այդ քայլի մասին։

Հայտնվում է, որ սա իրականացվել է Իսրայելի փոխնախարար Ալմոգ Կոենի խնդրանքով՝ գերմանացի գործարար Ֆրանսիսի միջոցով։ Մասկը պարտավորվել է ապահովել ցանցի շարունակական աշխատանքը։

Leave a Comment