Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները հանդիպել են Փարիզում – Armenia Today

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Փարիզում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, որպեսզի քննարկի Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին:

Սպիտակ տունը և Դմիտրիևի մամուլի քարտուղարը հրաժարվել են մեկնաբանել այս թեման:

Պորտալը նաև հայտնում է, որ, ըստ ուկրաինացի պաշտոնյաների, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է հաջորդ շաբաթ մեկնել ԱՄՆ՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու անվտանգության երաշխիքները:

Փարիզում հունվարի 6-ին կայացել էր «կամեցողների կոալիցիայի» ներկայացուցիչների հանդիպումը։ Դրա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Ուիթքոֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարծում է, որ հիմնականում ավարտել է աշխատանքը Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքների վերաբերյալ արձանագրությունների վրա:

Leave a Comment