9 հունվարի 2026 – 10:24 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկվել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է Հյուսիս–հարավ ճանապարհային ենթակառուցվածքի շարունակական զարգացումը՝ դիտարկելով այն որպես շահավետ նախաձեռնություն երկու երկրների համար։
Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով վերոնշյալ թեմային, առանձնացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հարցում ՀՀ կառավարության հետևողական ու նպատակային մոտեցումը։
Գրիգորյանը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների կայուն զարգացումը, որը ընդգրկել է քաղաքական, տնտեսական, մշակութային և անվտանգության ոլորտները։
Կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։
Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։