
Սահմանազատումից հետո ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրս կգա՞ն ադրբեջանական զորքերը։ Այսօր կառավարության նիստից հետո ընթացող ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին, նշեց․ «Նախատեսված է, բայց դա նրբություններ ունեցող աշխատանք է, հիմա այդ նրբությունների փաստաթղթային նախապատրաստությունների վրա աշխատանք է տարվում»։