Տանջանք չկա

Տանջանք չկա

08.01.2026 | 21:59

Հանգի՛ստ եղիր, ինչ էլ որ պատահի քեզ:

Հանդա՛րտ եղիր:

Թողոր համբերությունն իր կատարյալ գործը կատարի:

Քո միտքը երբեք մի՛ սևեռիր սպառնալի, ընկճող բաների վրա:

Իրավունք չունե՛ս ընկճվելու, քանի որ Ես քեզ հետ եմ:

Կյանքի տանջանքը մի՛ վերցրու քեզ վրա:

Իմ որդիների համար տանջանք չկա:

Չե՞ս տեսնում, որ Ես Վարպետ գործիք պատրաստող եմ:

Չէ՞ որ գործիքի բոլոր մասերը Ես եմ պատրաստում:

Մի՞թե Ես չգիտեմ, թե որքան ծանրության կդիմանա տվյալ գործիքը` պրկված վիճակում:

Մի՛ կարծեք, թե Ես, որ պատրաստել եմ այդքան նուրբ մի գործիք, կպահանջեմ իրենից մի այնպիսի բան, որ փչացնի կամ անտանելի տառապանքներ պատճառի իրեն:

Ո՛չ, երբեք:

Իրականում տանջանքը ծնվում է այն ժամանակ, երբ դու ուրիշ տիրոջ ես ծառայում` աշխարհին, համբավին, մարդկանցից ստացած փառքին ու կարծիքին:

Տանջանքը ծնվում է նաև այն ժամանակ, երբ դու երկու օրվա բեռը մի օրվա մեջ ես կամենում կրել:

Մի՛ մոռացիր, որ այդպես չի կարելի անել:

Մեկնաբանություններ

Leave a Comment