https://arm.sputniknews.ru/20260108/heci-nakhkin-karavarichnery-herqum-en-pashinjani-hajtararutjunnery-97590354.html
ՀԷՑ–ի նախկին կառավարիչները հերքում են Փաշինյանի հայտարարությունները
ՀԷՑ–ի նախկին կառավարիչները հերքում են Փաշինյանի հայտարարությունները
Sputnik Արմենիա
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել է շուրջ 11,2 մլրդ դրամ աշխատավարձ։ 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T21:03+0400
2026-01-08T21:03+0400
2026-01-08T21:04+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:146:1280:866_1920x0_80_0_0_166942b5b74591f207bcc9068c1cd12b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վարկային միջոցները հոսանքի սակագնի մեջ ներառված չեն։ Այս մասին նշված է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, որը հերքում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները։ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստից անդրադարձավ Նոր տարվա օրերին ՀՀ–ում գրանցված հոսանքազրկումներին և կրկին մեղադրեց ՀԷՑ–ի նախկին ղեկավարներին` հայտարարելով, որ ՀՀ–ում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ–ը նախորդող շրջանում փող չի գողացել։ Նա վստահեցրեց, որ սուտ են այն տեղեկությունները, թե ՀԷՑ–ն աշխատել է հիմնականում մասնավոր միջոցների հաշվին։ Փաշինյանի խոսքով` ՀԷՑ–ի միջոցները ձևավորվում են ՀՀ սպառողների վճարած վարձերից։ Ըստ նրա` ՀԷՑ–ում կան վերցված վարկեր, որի համար էլի վճարում են ՀՀ քաղաքացիները։ «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ շեշտվում է, որ վարկային միջոցների սպասարկման տոկոսադրույքները ամբողջությամբ հոգացել է սեփականատերը, այլ ոչ թե ՀՀ ժողովուրդը։Հերքվում է նաև վարչապետի այն հայտարարությունը, որ եթե ՀԷՑ–ի շուրջ վերջին 6 ամսվա պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ շատ։«Թե որտեղից տեղեկություն, որ եթե ժամանակավոր կառավարիչ չլիներ, վթարների քանակը 3 անգամ շատ կլիներ, չենք կարող պատասխանել, բայց փաստը մնում է փաստ` 2024 թ դեկտեմբերի 31-ին գրանցվել է 15 վթար և 6 750 հոսանքազրկված բաժանորդ ամբողջ ՀՀ տարածքում, որից ժամը 00:00 դրությամբ` ընդամենը 261 հոսանքազրկված բաժանորդ, իսկ 2025 թ դեկտեմբերի 31–ին գրանցվել է 125 վթար և 117 021 հոսանքազրկված բաժանորդ, որից 00:00 դրությամբ` հոսանքազրկված 13 399 բաժանորդ, թե ուր է կորել այս քաոսը ստեղծած հանձնաժողովը, պարզ չէ»,– ասված է հայտարարությունում։ՀՀ–ում ընտանիք չկա, որին Փաշինյանը սուտ չի ասել. «Մեր ձևով» շարժման արձագանքըՀիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:0:1280:960_1920x0_80_0_0_89355e3538e18c7cd786835730efe230.jpg.webp
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել է շուրջ 11,2 մլրդ դրամ աշխատավարձ։
«Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ շեշտվում է, որ վարկային միջոցների սպասարկման տոկոսադրույքները ամբողջությամբ հոգացել է սեփականատերը, այլ ոչ թե ՀՀ ժողովուրդը։
«Աշխատավարձերի մասով տեղեկացնում ենք, որ 2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել է շուրջ 11,2 մլրդ դրամ, ևս մեկ անգամ կրկնում ենք` ՀԷՑ ՓԲԸ–ի սեփականատիրոջ միջոցներից, ոչ թե ժողովրդի հաշվին և այդ փաստը հաստատում է պետական ՀԾԿՀ-ն։ Նման պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք տվյալները սխա՞լ են ներկայացվել, թե՞ նպատակ է հետապնդվում հանրության մոտ ձևավորել սեփականատիրոջ մասին սխալ և բացասական պատկերացում»,– ասված է հայտարարությունում։
Հերքվում է նաև վարչապետի այն հայտարարությունը, որ եթե ՀԷՑ–ի շուրջ վերջին 6 ամսվա պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ շատ։
«Թե որտեղից տեղեկություն, որ եթե ժամանակավոր կառավարիչ չլիներ, վթարների քանակը 3 անգամ շատ կլիներ, չենք կարող պատասխանել, բայց փաստը մնում է փաստ` 2024 թ դեկտեմբերի 31-ին գրանցվել է 15 վթար և 6 750 հոսանքազրկված բաժանորդ ամբողջ ՀՀ տարածքում, որից ժամը 00:00 դրությամբ` ընդամենը 261 հոսանքազրկված բաժանորդ, իսկ 2025 թ դեկտեմբերի 31–ին գրանցվել է 125 վթար և 117 021 հոսանքազրկված բաժանորդ, որից 00:00 դրությամբ` հոսանքազրկված 13 399 բաժանորդ, թե ուր է կորել այս քաոսը ստեղծած հանձնաժողովը, պարզ չէ»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։