«Ջերմուկ գրուպ»–ը նախատեսում է 224.4 մլն դրամի ներդրում իրականացնել հիմնական միջոցների ձեռքբերման համար

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 565-ի՝ 580 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով

«Ջերմուկ գրուպ»–ը նախատեսում է 224.4 մլն դրամի ներդրում իրականացնել հիմնական միջոցների ձեռքբերման համար


ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ–ն ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 224.4 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։


Կառավարության որոշմամբ, ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել վերջինիս կողմից թողարկված արտադրանքը տեղափոխելու (արտահանելու) նպատակով։


Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 577 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 565-ի՝ 580 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։


Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 224.4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18 մլն դրամ։

Leave a Comment