«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը հետաձգվեց – Armenia Today

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 15-ին՝ ժամը 15:00-ին։

Այսօր տարեսկզբի առաջին դատական նիստն էր, դատարանում գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին դիմավորեցին «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» շարականով։

Արքեպիսկոպոսը դատական նիստի մեկնարկին շնորհավորեց ներկաներին՝ բոլորին մաղթելով «առանց չարիքի Հայաստան»։

Դատական նիստին բանավեճ ծավալվեց արքեպիսկոպոսի ու մեղադրող կողմի մեջ այն բանից հետո, երբ Գալստանյանը նրանց տղամարդկություն ունենալու և բարոյական մասը չշրջանցելու կոչ արեց։ Իրավիճակին միջամտեց դատավորը՝ բոլորին կոռեկտության կոչ անելով։

2025-ի հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում՝ շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

Leave a Comment