ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թոշակառուի կենսաթոշակը 20 000 դրամով ավելացնելուց հետո անգամ նրա տունը չի տաքանա, եթե տանը պատուհանի, դռան խնդիր կա։ Նա այս օրինակով պարզաբանել է էներգետիկ վերափոխման կարևորությունը։
«Թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցությունը, երբ որ նա ասում էր, որ 50 հազար դրամ թոշակ է ստանում և մոտավորապես 27-28 հազարը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում, և ինքը ասում էր, որ հիմա պետք է կառավարությունը թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ»,- պատմել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ հետազոտել է այդ իրավիճակը և արձանագրել, որ եթե տունը տաքացնելու վրա ծախսի 35 հազար դրամ, բայց տունը միևնույն է՝ չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, վերջացրած դռներով, պատերով։ Նրա խոսքով՝ «տունը տաքացնելու համար պետք է մեծ հաշվով փորձել ծախսել ավելի քիչ, ասենք՝ 18 հազար դրամի ներդրումներ անել, որ բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի։
«Սա է էներգետիկ վերափոխման իմաստը, որը շատ բարդ թեմա է, և այս թեման պլանավորելու և իրականացնելու համար շատ լուրջ հետազոտական, վերլուծական և ինտելեկտուալ աշխատանք է հարկավոր»,- պարզաբանել է Փաշինյանը։
