
Նիկոլն անուղղակիորեն հասկացրել է, որ պաշտոնական Երևանը պատրաստ է նետվել Իլհամի գիրկը՝ չկարևորելով հայ ժողովրդի ինքնության դեմ ազերիների ոտնձգությունները, չկարևորելով այն, որ ջնջելով հոգևոր հետքն Արցախից՝ Իլհամն իրականում լուծում է պատմական մասշտաբի խնդիր իր համար. երբ կոչնչացնի Արցախի հայկականությունը փաստող վերջին հուշարձանը, «դուխով» կհայտարարի, թե Արցախի հետ հայ ժողովուրդն անգամ պատմական ոչ մի կապ չունի:
Մյուս կողմից՝ չարժե զարմանալ Նիկոլի՝ ՀԱԵ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի վերաբերյալ դրսևորված անտարբերությունից: Ավելին՝ այն, ինչ որ նա հիմա անում է, մեծապես պայմանավորված է նաև ՀԱԵ դիքորոշմամբ, Արցախի ու արցախիցների հանդեպ եկեղեցու որդեգրած քաղաքականությամբ: Ա՛յ եթե հայցերը հետ վերցնեին ու Իլհամին մաքուր հռչակեին, գուցե Նիկոլը մեղմեր հալածանքները կամ նույնիսկ հրաժարվեր հոգևորականների անձնական կյանք մտնելու վատառողջ հակումներից: Ալլահշուքյուրի կամքն է, ոնց ասի, տենց լինելու ա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: