
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թրամփն իրապես արդեն քանդում է միջազգային կառույցները, դիտարկելով որ դրանք չեն համապատասխանում ԱՄՆ-ի շահերին։
Ինչ է սա, եթե ոչ աշխարհակարգի կազմաքանդում կամ հարմարեցում «մեկ պետության շահերին»։
Իսկ ինչում է կայանում այդ “պետության շահ” հասկացությունը դեռևս հայտնի չէ, բայց ամենևին ոչ ժողովրդավարությունը, ոչ խաղաղությունը, ոչ էլ մարդու իրավունքը։
Սա արդեն ոչ թե ժողովրդավարության համար փորձանք է, այլ կործանիչ։
Աղբյուրը` Արթուր Սաքունց