Եվրամիությունը «ծաղրում» է վրաց ժողովրդին, երբ պնդում է, որ Ուկրաինան և Մոլդովան առաջ են Վրաստանից՝ ԵՄ անդամակցության ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Վրաց ժողովրդին ծաղրում են, երբ նրանք ասում են, որ Ուկրաինան և Մոլդովան օբյեկտիվորեն առաջ են Վրաստանից», – ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Պապուաշվիլին ընդգծել է, որ Մոլդովան և Ուկրաինան առաջ են Վրաստանից միայն «Բրյուսելի բյուրոկրատիային ընդունելով»։
«Նրանք ընդունում են նրանց, քանի որ կատարում են չընտրված բյուրոկրատների կողմից իրենց տրված բոլոր առաջադրանքները», – նշել է Պապուաշվիլին։