Հունվարի 8-ին Հայաստանի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել Ալլա Ստեփանյանը, ով երկու որդի է կորցրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման վերջին օրերին։
Բողոքի էությունն այն է, որ 2024 թվականին իր մահացած որդու մեքենաների վաճառքից ստացված 12,000 դոլարը նրանից վերցվել է տապանաքար տեղադրելու նպատակով, սակայն աշխատանքները չեն ավարտվել։
Նա դիմել է դատարան, սակայն հարցն արդեն երկու տարի է՝ չի լուծվում. դատական գործընթացը, նրա գնահատմամբ, արհեստականորեն ձգձգվում է։ Այսօրվա ակցիան իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պահանջով՝ նպատակ ունենալով հասնել գումարի վերադարձին և մեղավորի պատժին։
Կնոջ խոսքով՝ հափշտակության մեջ մեղադրվող Արման Նահապետյանին սկզբում բերման են ենթարկել, ապա ազատ արձակել գրավի դիմաց։ Նա հավելել է, որ Նահապետյանը վստահություն է հայտնել, թե իրեն չեն նստեցնի, քանի որ անհրաժեշտության դեպքում գրավ կվճարի ու ազատ կարձակվի։
Մանրամասն՝ տեսանյութում։