Ցանկացողների կոալիցիայի շրջանակներում՝ Ուկրաինային թուրքական խաղաղապահ համակազմ ուղարկելը հնարավոր է կրակի դադարեցման և դրա մեջ մտնող յուրաքանչյուր երկրի հստակ առաքելության սահմանման դեպքում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
«Մեր երկիրը պատրաստ է իր ներդրումն ունենալ ցանկացած կառուցողական նախաձեռնության մեջ, որն ուղղված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում մշտական զինադադարի հասնելուն։ Այս համատեքստում մենք ակտիվորեն մասնակցում ենք «կամավորների կոալիցիայի» գործունեությանը։ Թուրքական խաղաղապահ ուժերի կազմում Ուկրաինա զորքեր ուղարկելու համար անհրաժեշտ է նախ ապահովել կրակի դադարեցումը, իսկ հետո սահմանել հստակ առաքելություն և պարզել, թե որքանով է յուրաքանչյուր երկիր իր ներդրումն ունենալու»,- նշել են Թուրքիայի ՊՆ-ում։