Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան․ նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ․ «Մեր ձևով» շարժման խոսնակ

ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել․ այս մասին գրառում է կատարել «Մեր Ձևով շարժման խոսնակը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե չկա ՀՀ-ում ընտանիք, ումից ՀԷՑ-ը չի գողացել։

 

«Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան:

 

Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին:

Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն ինքն է թերակատարել:

Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»,-գրել է նա:

Leave a Comment