Վարչապետի ծառայողական մեքենան կունենա նոր համարանիշ՝ միջազգային փորձին համապատասխան

Ներկայում վարչապետին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է ՀՀ եռագույնից և «001 ՍՍ» հինգ նշաններից։ Ներքին գործերի նախարարության կողմից ուսումնասիրվել է մի շարք երկրների, մասնավորապես՝ Շվեդիայի և Իսլանդիայի փորձը, ինչի արդյունքում արձանագրվել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների համար շատ հաճախ կիրառվում են ստանդարտից տարբերվող կանոններ։

Leave a Comment