Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ գնելու և վաճառելու հարցում են հետաքրքրված։ Քննարկում կա, ուսումնասիրության փուլում է հարցը։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել այն ընկերությունները, որոնք այժմ Ադրբեջանից ներկված բենզին են վաճառում, վարչապետը պարզաբանեց «Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն առաջարկել է Հայաստանին նավթամթերք վաճառել։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրել է դաշտը, այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա ստեղծել, ասել, որ օրինակ կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, իսկ մենք չենք գնի․․․ Արդյունքում Հայաստանից երկու ընկերություն կապ […]