Ինչ վերաբերվում է Սուրբ ծննդյան ուխտերթին, ես կարծում եմ, որ այն բավական մարդաշատ էր, այնտեղ կային պետական պաշտոնյաններ, քաղաքացիներ, կային զոհվածի մայրեր, մարզերի բնակիչներ: Մարդիկ կային արտերկրից են եկել, որ երթին մասնակցեն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուխտերթի մասնակիցների ճնշող մեծամասնությունը պետական պաշտոնյա չհանդիսացող էին»,-ասել է նա: