https://arm.sputniknews.ru/20260108/inchu-e-trampy-het-kanchel-hajastanum-amn-despanin-amerikageti-ditarkumnery-97566348.html
Ինչո՞ւ է Թրամփը հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին. ամերիկագետի դիտարկումները
Ինչո՞ւ է Թրամփը հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին. ամերիկագետի դիտարկումները
Sputnik Արմենիա
Քաղաքագետը քիչ հավանական է համարել, որ ԱՄՆ պետքարտուղարությունում կամ վարչակազմում դժգոհություն է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գործունեությունից, քանի որ… 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T13:09+0400
2026-01-08T13:09+0400
2026-01-08T13:11+0400
ամն
դոնալդ թրամփ
դեսպան
քրիստինա քվին
ջո բայդեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76954997_0:84:1600:984_1920x0_80_0_0_a1dce9f98d0e7d9bc0a346a15cfafb22.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Սխալ կլինի առաջնորդվել այն կանխավարկածով, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համակարգված կերպով հեռացնում է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին լոյալ դեսպաններին։ Այս մասին «ֆեյսբուքում» գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել շուրջ 29 դեսպանների, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ Քննարկումներ սկսվեցին այն մասին, թե դեսպանը համարվում էր Բայդենի թիմի ներկայացուցիչ, կամ որ նա հակասության մեջ էր մտել Թրամփի քաղաքական թիմի հետ, ինչն էլ, հանգեցրել էր նրա պաշտոնից հեռացմանը՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ մեկ ամիս առաջ։ Նա քիչ հավանական է համարել, որ ԱՄՆ պետքարտուղարությունում կամ վարչակազմում դժգոհություն է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գործունեությունից, քանի որ դեսպանները երբեք չեն գործում իրենց երկրի ղեկավարության քաղաքական գծին հակառակ։Ամերիկագետի խոսքով` ԱՄՆ-ն աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում ունի շուրջ 200 դեսպանական պաշտոն, որոնցից այս պահին մոտ 50 տոկոսը թափուր է։ Ընդ որում, այս թիվը չի ներառում այն 30 դեսպաններին, որոնց ետկանչի մասին հայտնի դարձավ 2025 թվականի վերջին։Նայում ենք հայկական ակնոցով և ՀՀ–ի պատուհանից. փորձագետը` ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների մասինՍարգսյանի խոսքով` դժվար է ենթադրել, որ նշված դեսպանները ժամանակից շուտ ետ են կանչվել միայն այն պատճառով, որ նշանակվել էին Բայդենի վարչակազմի կողմից։ Ներկայում շուրջ 75 դեսպան, որոնք նույնպես նշանակվել են Բայդենի կողմից, շարունակում են պաշտոնավարել տարբեր երկրներում։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76954997_89:0:1512:1067_1920x0_80_0_0_40b61c161704904ab2aa38d4ad8aca5f.jpg.webp
ամն, դոնալդ թրամփ, դեսպան, քրիստինա քվին, ջո բայդեն
ամն, դոնալդ թրամփ, դեսպան, քրիստինա քվին, ջո բայդեն
Քաղաքագետը քիչ հավանական է համարել, որ ԱՄՆ պետքարտուղարությունում կամ վարչակազմում դժգոհություն է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գործունեությունից, քանի որ դեսպանները երբեք չեն գործում իրենց երկրի ղեկավարության քաղաքական գծին հակառակ։
«Չեմ բացառում, որ Հայաստանի դեպքում որոշումը կարող է կապված լինել ոչ թե դեսպանի գործունեության հետ Հայաստանում, այլ նրա նախորդ ծառայության երկրում (2020-2022 թթ. եղել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան), որը գտնվում է Թրամփի համակ ուշադրության կենտրոնում։ Առավել հավանական է, որ 30 դեսպանների ետկանչի պատճառները այլ և ամենատարբեր բնույթի են»,–գրել է Սարգսյանը։
Նա քիչ հավանական է համարել, որ ԱՄՆ պետքարտուղարությունում կամ վարչակազմում դժգոհություն է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գործունեությունից, քանի որ դեսպանները երբեք չեն գործում իրենց երկրի ղեկավարության քաղաքական գծին հակառակ։
Ամերիկագետի խոսքով` ԱՄՆ-ն աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում ունի շուրջ 200 դեսպանական պաշտոն, որոնցից այս պահին մոտ 50 տոկոսը թափուր է։ Ընդ որում, այս թիվը չի ներառում այն 30 դեսպաններին, որոնց ետկանչի մասին հայտնի դարձավ 2025 թվականի վերջին։
Սարգսյանի խոսքով` դժվար է ենթադրել, որ նշված դեսպանները ժամանակից շուտ ետ են կանչվել միայն այն պատճառով, որ նշանակվել էին Բայդենի վարչակազմի կողմից։ Ներկայում շուրջ 75 դեսպան, որոնք նույնպես նշանակվել են Բայդենի կողմից, շարունակում են պաշտոնավարել տարբեր երկրներում։