Քահանաների հեռախոսները նախաքննական մարմինը չի վերադարձրել, @ArmeniaSputnik–ին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Հոկտեմբերի 15–ից առգրավված` ընտանիքի անդամների իրերը վերադարձրել են, մեր թեմի քահանաներից որևէ մեկի հեռախոսը կամ այլ անձնական իր չի վերադարձվել։ Թեմի քահանաներից մեկը հիփոթեքով տուն է ձեռք բերել ու եռամսյակը մեկ պետք է վճարում կատարի, իր տնից առգրավումների ժամանակ այդ գումարն էլ են վերցրել ու դեռ չեն վերադարձրել։ Այդ մասով դիմում է ներկայացվել, բայց միևնույնն է` չեն վերադարձրել։ Մեր տնից գումար չեն տարել, թղթային գումար չունեի, միայն կոպեկներ էին, դա էլ ասացին, որ պետք չէ»,- նշեց քահանան։
Տեր Վրթանեսը նաև ընդգծեց, որ թեմի առաջնորդարանից առգրավված համակարգիչներն էլ դեռ չեն վերադարձվել, ու այդ քայլով արհեստականորեն խոչընդոտվում է իրենց աշխատանքը։