ԱՄՆ-ը հայտնել է Վենեսուելա ներխուժման ժամանակ տուժած ամերիկացի զինվորականների թիվը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման գործողության ընթացքում վիրավորվել է յոթ ամերիկացի զինվորական։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին։

Ըստ ստացված տվյալների՝ հինգ զինծառայող արդեն վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ երկուսը դեռ շարունակում են բուժման կուրսը։ Նշվում է, որ զինվորականները ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայում իրականացված գործողության ժամանակ անդառնալի կորուստներ (զոհեր) չեն կրել։ Սպիտակ տան ղեկավարը ճշտել էր, որ ամերիկյան ուժերն ունեն միայն մի քանի վիրավոր։

Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ Վենեսուելայում լիկվիդացվել են «բազմաթիվ կուբացիներ», ովքեր պաշտպանում էին Մադուրոյին։

Հունվարի 3-ին ԱՄՆ բանակը մի շարք հարվածներ հասցրեց Վենեսուելային՝ գերեվարելով Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Նրանց տեղափոխել են Միացյալ Նահանգներ, որտեղ դատում են թմրաահաբեկչության, զենքի պահպանման և թմրանյութերի մաքսանենգության հոդվածներով։

Առաջին դատական նիստը կայացել է հունվարի 5-ին։ Մադուրոն հայտարարել է իր անմեղության մասին։ Վենեսուելայի գերեվարված նախագահի կինը նույնպես չի ընդունում իր մեղքը։

Leave a Comment