Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից դեռևս հստակ պատասխան չկա. Զելենսկի

  «Շառլ դը Գոլը մի անգամ ասել է. «Ես վստահ չեմ, որ Միացյալ Նահանգները կգա պաշտպանելու Փարիզը»։ Բայց արդյո՞ք պարոն Զելենսկին վստահ է, որ Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը կպաշտպանեն Ուկրաինան ռուսական կրկնակի հարձակման դեպքում». այս հարցը լրագրողը տվել է Ուկրաինայի նախագահին, որին ի պատասխան Զելենսկին ասել է․

«Սա շատ բարդ հարց է, որին հատկապես ես շատ կցանկանայի այս պարզ պատասխանը տալ. այո, եթե լինի հետագա ագրեսիա, բոլոր գործընկերները կոշտ պատասխան կտան «ռուսներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը,- Եվ ես հենց այս հարցն եմ ուղղում մեր բոլոր գործընկերներին։ Ու մինչ օրս հստակ, ճշգրիտ պատասխան չեմ ստացել»։

Leave a Comment