Հակառուսական պատժամիջոցները ավելի շատ են վնասում Եվրամիությանը, քան Ռուսաստանին, ընդ որում, ԵՄ-ում կան երկրներ, որոնք դեմ են պատժամիջոցներին և օբյեկտիվորեն են դիտարկում իրավիճակը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ավստրիայի գործարար ակումբի նախագահ Գերալդ Սակուլերը։
«Ակնհայտ է, որ պատժամիջոցները Եվրամիությանը վնասում են ոչ պակաս, քան Ռուսաստանին, և, իմ կարծիքով, նույնիսկ ավելի շատ։ ԵՄ-ում կան երկրներ, որոնք իրատեսորեն են դիտարկում այս իրավիճակը և դեմ են պատժամիջոցներին։ Մյուս կողմից, կան երկրներ, որոնք այս ամենին նայում են «իդեալիստական» տեսանկյունից՝ հետևելով Գերմանիայի օրինակին, իսկ Գերմանիան ֆինանսավորում է ԵՄ-ն»,- ասել է Սակուլերը։
Նա նշել է, որ պատժամիջոցները սատարող քաղաքական գործիչները վնասում են իրենց երկրներին, քանի որ ԵՄ բոլոր տնտեսական խնդիրները ծագել են հենց ռեսուրսների և էներգիայի բարձր գների պատճառով։